Միջազգային

Էրդողանն ընդունել է Հայ կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է Հայ կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդ Վարդան Կազանջյանին և նրա պատվիրակությանը, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։ 

Նշվում է, որ հանդիպումը տեղի է ունեցել Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանի պետական ​​հյուրատանը։ Քննարկվող թեմաների շուրջ մանրամասներ չեն հաղորդվել։