BBC-ն գրում է, որ Իսրայելի կառավարության մամուլի քարտուղար Դավիթ Մենցերը հաստատել է ավելի վաղ տեղական ԶԼՄ-ների հրապարակումները, որ ՀԱՄԱՍ-ի կողմից առևանգված 33 իսրայելցուց միայն 25-է են ողջ։
«ՀԱՄԱՍ-ից ստացված ցուցակը համընկնում է իսրայելական հետախուզության տվյալների հետ։ Այդ պատճառով ես կարող եմ ձեզ տեղեկացնել, որ մեր պատանդներից 25-ը ողջ են, իսկ 8-ը սպանվել են ՀԱՄԱՍ-ի զինյալների կողմից», - ասել է Մենցերը:
Ըստ նրա, բոլոր ութ զոհվածների ընտանիքներն արդեն տեղեկացված են հարազատների տեղ տեղի ունեցածի մասին։ Առաջիկայում հարազատներին կհանձնվեն նաև զոհված 8 պաեղստինցիների մարմինները։
Հիշեցնենք՝ Գազայում հրադադարի մասին կողմերի միջև ձեռք բերված համաձայնությունը գործարքի առաջին փուլում նախատեսում է 33 իսրայելցու վերադարձ՝ ի մոտ 1900 պաղեստինցու դիմաց:
Այս պահին փոխանակման ենթակա պատանդներից ազատ է արձակվել յոթը, բոլորը կանայք են:
ՀԱՄԱՍ-ի զինյալները գերիներին պետք է ազատ արձակեն առաջիկա շաբաթներին՝ հրադադարի վերաբերյալ կողմերի միջև ձեռք բերված համաձայնության շրջանակներում: