ԱՄՆ Արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ հեռացրել է ավելի քան տասնյակ աշխատակիցների, որոնք զբաղվել են նախագահ Դոնալդ Թրամփի քրեական հետապնդումներով, գրում է APnews-ը։
Ըստ լրատվամիջոցի, սովորաբար շարքային դատախազները նախագահական վարչակազմերի փոփոխությունների ընթացքում մնում են նախարարությունում և չեն պատժվում զգայուն հետաքննություններին մասնակցելու համար։
«Այսօր Արդարադատության նախարարության ժամանակավոր ղեկավար Ջեյմս Մաքհենրին ազատել է Արդարադատության նախարարության մի շարք պաշտոնյաների, որոնք կարևոր դեր են խաղացել նախագահ Թրամփի հետապնդումներում»,- ասված է Արդարադատության նախարարության պաշտոնյայի հայտարարության մեջ։ Մեկնաբանվում է, որ նախարարության ժամանակավոր ղեկավարը չի վստահում այդ պաշտոնյաներին։