Ադրբեջանը կարող է մասնակցել Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությանը։ Այս մասին հայտնում է ադրբեջանական TURAN գործակալությունը։
Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար, գեներալ-գնդապետ Հիքմեթ Միրզաևը ժամանել է սահմանամերձ թուրք-սիրական սահմանին գտնվող Քելես բնակավայր:
Ինչպես հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը, ադրբեջանցի զինվորականները մասնակցել են Թուրքիայի հատուկ նշանակության ուժերի հրամանատարության հետ հանդիպմանը:
Թուրքիայի ռազմաօդային ուժերի ցամաքային ուժերի հրամանատար Բայրաքթարօղլուն տեղեկացրել է Թուրքիայի և Ադրբեջանի ցամաքային զորքերի միջև ռազմական համագործակցության և գործողությունների համակարգման, ինչպես նաև ձեռք բերված օպերատիվ փորձի մասին:
«Ավելի վաղ Ադրբեջանի ղեկավարությունը հայտարարել էր, որ Թուրքիայի հետ կմասնակցի Սիրիայի վերականգնմանը: Ըստ ամենայնի, Հիքմեթ Միրզոևի այցը խոսում է նաև Սիրիայում ռազմական գործողություններին մասնակցելու` Բաքվի մտադրության մասին»,- հաղորդում է TURAN գործակալությունը։