Եգիպտոսը և Հորդանանը մերժել են Գազայի հատվածից ավելի քան մեկ միլիոն պաղեստինցու վերաբնակեցման՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկը:
«Մենք դեմ ենք Գազայի հատվածից պաղեստինցիների տեղափոխմանը և ցանկանում ենք երաշխավորել, որ պաղեստինցիները մնան իրենց հողում»,- հայտարարել է Հորդանանի ԱԳ նախարար Այման աս-Սաֆադին:
CNN-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 25-ին հայտնել էր, որ Հորդանանի թագավորի հետ խոսել է բնակարանաշինության և Գազայից հարևան երկրներ ավելի քան մեկ միլիոն պաղեստինցու վերաբնակեցման հնարավորության մասին: