«Ռուսաստանը նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի մակարդակով պատրաստ է ԱՄՆ-ի հետ շփումներին, սակայն Վաշինգտոնից համապատասխան հարցումներ չեն ստացվել»․ այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Առայժմ մենք ոչ մի ազդանշան չենք ստացել ամերիկացիներից, ուստի աշխատում ենք մեր ժամանակացույցով, իսկ մեր պատրաստակամությունը պահպանվում է։ Նույն պատրաստակամությունը պահպանվում է ամերիկյան կողմում։ Ըստ երևույթին, որոշակի ժամանակ կպահանջվի»,- ասել է Պեսկովը։