Միջազգային

Քըլըչը Կարսի ներկայացուցիչների հետ քննարկել է հայ-թուրքական սահմանային անցակետի բացման հարցը

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը Անկարայում հանդիպում է ունեցել Կարսի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Քադիր Բոզանի հետ։

Կողմերը մանրամասն քննարկել են Կարսի Աքյաքա շրջանում տեղակայված «Արևելյան դարպաս» հայ-թուրքական սահմանային անցակետի բացման հարցերը և դրա հնարավոր սոցիալ-տնտեսական հետևանքները տարածաշրջանի համար:

Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Սերդար Քըլըչը հանդիպմանը մանրամասն ներկայացրել է հայ-թուրքական գործընթացի էությունը և ընդգծել այդ քայլի կարևորությունը տարածաշրջանի և Թուրքիայի համար:

Կարսի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Քադիր Բոզանն էլ իր ելույթում նշել է, որ ուշադիր հետևում են Ադրբեջանի, Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Նա ասել է, որ Ադրբեջանի, Թուրքիայի և Հայաստանի միջև խնդիրների վերացումը և Արևելյան դարպասով սահմանային անցման բացումը մեծապես կխթանեն ոչ միայն Կարսի, այլև տարածաշրջանի տնտեսական և սոցիալական զարգացումը: