Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն հայտարարել է, որ իր անձնական նախագահական ինքնաթիռը կուղարկի՝ ԱՄՆ-ից արտաքսման ենթակա Կոլումբիայի քաղաքացիներին երկիր վերադարձնելու համար։
Այս մասին հայտարարություն է տարածել նախագահի աշխատակազմը՝ Թրամփի պատժամիջոցների սպառնալիքից մեկ ժամ չանցած։
Ի պատասխան Կոլումբիայի որոշման՝ ԱՄՆ նախագահը ծաղրել է իր կոլումբիացի գործընկերոջը՝ Truth սոցցանցի իր էջում հրապարակելով իր լուսանկարը «FAFO» հապավման ֆոնին. հապավումը բացվում է «Fuck Around, Find Out» («Խաղա կրակի հետ և կվառվես»):
Նշենք, որ ավելի վաղ Մեքսիկայի իշխանությունները նույնպես փորձել են փակել երկինքը ԱՄՆ-ից արտաքսվողների ինքնաթիռների համար, բայց շուտով չեղարկել են այն: