Միջազգային

Սիրիայում երեք օրվա ընթացքում մահապատժի է ենթարկվել առնվազն 35 մարդ

Սիրիայում երեք օրվա ընթացքում մահապատժի է ենթարկվել առնվազն 35 մարդ։ Մահապատժի ենթարկվածների մեծ մասը Բաշար Ասադի տապալված կառավարության նախկին պաշտոնյաներ են․ հայտնել է մարդու իրավունքների պաշտպանության մոնիտորինգի սիրիական կենտրոնը:

Նոր իշխանության կողմից տեղական զինված խմբավորումների տասնյակ անդամներ են ձերբակալվել Հոմսի շրջանում մարտական գործողություններին մասնակցելու համար:

Մարտական ջոկատները վրեժխնդրության գործողություններ են իրականացրել ալավիական փոքրամասնության անդամների դեմ, որին պատկանում է նաև Ասադը։