Միջազգային

Շվեդիայում ձերբակալվել է մալուխի վնասման մեջ կասկածվող նավը

Շվեդիայի դատախազությունը ձերբակալել է այն նավը, որը կասկածվում է Լատվիայի և Շվեդիայի միջև ընկած մալուխը վնասելու մեջ:

Նավի անվանումը և պատկանելությունը դատախազությունը չի հայտնել։ Թե որտեղ է գտնվում անձնակազմը և ինչ կարգավիճակում՝ չի նշվում։

Նախօրեին լատվիական LSM-ը հայտնել էր, որ զինվորականները հետազոտել են «Միխալիս Սան» (Michalis San) անունով նավը, որը գտնվել է մալուխի վնասման վայրի մոտ: Լատվիայի ծովային ուժերի հրամանատար Մարիս Պոլենցսի խոսքով՝ նավը ուղևորվելիս է եղել Ռուսաստան։ Նա նշել է, որ ոչ մի կասկածելի ակտիվություն կամ խարիսխի վնաս չի հայտնաբերվել: