Միջազգային

ԵՄ-ը կերկարաձգի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները ևս 6 ամսով

Այսօր Եվրամիության արտաքին գործերի նախարարները համաձայնության են եկել Ուկրաինայի դեմ լայնածավալ ագրեսիայի համար Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցները երկարաձգելու շուրջ․ այս մասին հայտնել է Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալլասը X-ի իր էջում։

«Սա կշարունակի Մոսկվային զրկել պատերազմի ֆինանսավման աղբյուրներից։ Ռուսաստանը պետք է վճարի իր հասցրած վնասի համար»,- գրել է նա։