Միջազգային

Թրամփը մաքսատուրքեր է սահմանել Կոլումբիայի նկատմամբ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 25 տոկոս մաքսատուրք է սահմանում ի պատասխան Կոլումբիայի իշխանությունների՝ արտաքսվող ներգաղթյալներով երկու ռազմական ինքնաթիռ ընդունելու մերժմանը. գրում է BBC-ն։

Կիրակի օրը Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն մերժել է ընդունել անօրինական ներգաղթյալներով ռազմական ինքնաթիռները։

Մաքսատուրքերի մասին Թրամփի հայտարարությանը նա պատասխանել է, որ Կոլումբիան ի պատասխան նույնպիսի մաքսատուրքեր կսահմանի ամերիկյան ներմուծման համար:

ԱՄՆ-ի պաշտոնյաները ամերիկյան CBS News հեռուստաընկերությանը հայտնել են, որ կիրակի օրը երկու ռազմական ինքնաթիռ Կալիֆոռնիայի Սան Դիեգոյից մեկնել են Կոլումբիա, սակայն դրանց վայրէջքը նպատակակետում չի կայացել «առաջացած բարդությունների պատճառով»: Թրամփն իր Truth Social սոցցանցում գրել է, որ Կոլումբիայից բոլոր ապրանքների 25 տոկոսի չափով մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն անմիջապես, իսկ մեկ շաբաթ անց կաճեն մինչեւ 50 տոկոսի:

Reuters-ը տեղի ունեցածը որակել է առևտրային պատերազմի եզրին հայտնվել։