Միջազգային

Լուկաշենկոն հաղթել է

Հայտնի են Բելառուսի նախագահական ընտրությունների նախնական արդյունքները։ Ըստ այդմ, հաղթել է Ալեքսանդր Լուկաշենկոն, որը հավաքել է ձայների 86,82 տոկոսը։

Բոլորին դեմ է քվեարկել 3.6 տոկոսը, իսկ Սերգեյ Սիրանկովը, որ երկրորդ տեղը գրաված թեկնածուն է, ստացել է 3.21 տոկոս ձայն։

ԿԸՀ-ն նախատեսում է Բելառուսի նախագահի ընտրությունների վերջնական արդյունքներն ամփոփել փետրվարի 3-ին, հայտարարել է ԿԸՀ նախագահ Իգոր Կարպենկոն։