Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Նոել Բարոն X-ի իր միկրոբլոգում գրառում է արել՝ նշելով․
««Բաքվի խումբը» հերթական անգամ ձգտել է ապակայունացնել մեր ազգային քաղաքական կյանքը Նոր Կալեդոնիայում։ Ադրբեջանի այս ապարդյուն փորձերը մեր անդրծովյան տարածքներում անընդունելի են և պետք է անհապաղ դադարեցվեն»։
Այս գրառմանը պատասխանել են Ադրբեջանի ԱԳՆ-ից՝ հայտարարելով, որ Բաքուն դատապարտում է Ֆրանսիայի արտգործնախարարի «հակաադրբեջանական հայտարարությունները»։
«Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոյի մեկնաբանությունը, որով Ադրբեջանը մեղադրվում է անդրծովյան տարածքների գործերին միջամտելու մեջ, բացահայտ փորձ է՝ թաքցնելու Ֆրանսիայի անգործությունը Նոր Կալեդոնիայի բնիկ բնակչության պահանջների ֆոնին։ Հենց Ֆրանսիան է մշտապես միջամտել տարածաշրջանային խնդիրներին և փորձել խաթարել Ադրբեջանի կողմից խթանվող խաղաղության և կայունության վերականգնման գործընթացը», - ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։