Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ուկրաինայի հետ սահմանին իրավիճակը ոչ թե արտակարգ, այլ լարված է։
«Ինձ տեղեկացրել են, որ գերմանացիներից մեկը ցանկանում է գնալ Ուկրաինայի հետ հարավային սահման, պարզ է, որ այնտեղ իրավիճակը հիմա ծայրահեղ չէ, բայց միշտ լարված է»,- ասել է նա Մինսկի ընտրատեղամասերից մեկում քվեարկելուց առաջ։
Լուկաշենկոյի խոսքով՝ բելառուս սահմանապահները ներկայումս արգելում են այցերը սահման՝ «որպեսզի այնտեղ ինչ-որ բան տեղի չունենա»։
Նա նշել է, որ եթե լրագրողները ցանկանում են գնալ սահման, ապա պետք է այդ մասին զգուշացնեն Բելառուսի իշխանություններին։
Հիշեցնենք, որ այսօր Բելառուսում նախագահական ընտրություններ են։