Չինաստանի Շենյան քաղաքի մարդաշատ շուկայում հզոր պայթյուն է որոտացել։
Վերջին տվյալներով՝ զոհվել է առնվազն 3 մարդ, եւս 30-ը՝ վիրավորվել, այդ թվում՝ տարեց կանայք ու երեխաներ։
Պայթյունի պատճառը դեռ պարզված չէ։ Լրատվամիջոցները նշել են, որ երեք օր առաջ այս շուկա է այցելել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը։