Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
«Տարածաշրջանային էսկալացիա հրահրելու նպատակով անջատողական վարչակարգի ներկայացուցիչների դեմ հոգեմետ նյութերի ենթադրյալ օգտագործման մասին Հայաստանի վարչապետի հայտարարությունները հիմք չունեն և ծայրաստիճան ծիծաղելի են», ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն, գրում է ԱՊԱ-ն։
Հիշեցնենք, որ նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ հետախուզական տվյալներ կան, որ Բաքվում պահվողներ անձանց նկատմամբ հոգեներգործուն, արգելված միջոցներ են օգտագործում, որպեսզի տարածաշրջանային էսկալացիաները հրահրելուն ուղղված ցուցմունքներ կորզեն։