Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Հայաստանի ղեկավարությանը Եվրամիության հետ սիրախաղ է սկսել, գրում է ԲԵԼՏԱ-ն։
«ԵՄ-ի հետ սկսեցին սիրախաղ անել, շատ վտանգավոր խաղ է։ Հանգստացրե՛ք նրան այնտեղ, Փաշինյանը կկործանի Հայաստանը, նա նաև իր դեմ է շրջում Ռուսաստանին։ Շրջապատված է, մի փոքր տարածք, բնակչությունը հսկա չէ, և նա իրեն շրջապատել է թշնամիներով։ Հիմա Եվրամիությունը կսկսի նրան ինչ-որ բան անել՝ օգնելու համար»,- հայտարարել է նա։
Ալեքսանդր Լուկաշենկոն խոսել է նաև Բելառուսի նկատմամբ Հայաստանի ղեկավարության դժգոհության մասին։
«Նրանք ինձնից վիրավորված են, քանի որ ես Ադրբեջանին եմ աջակցել։ Քավ լիցի, ես միշտ սատարել եմ ողջախոհությունը, ես կողմ եմ եղել, որ պատերազմ չլինի»,- ասել նա։
Լուկաշենկոն ասել է, որ ժամանակին միջնորդական գործառույթ է իրականացրել Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև՝ փորձելով նպաստել տարածքային վեճի խաղաղ կարգավորմանը։