Միջազգային

ԱՄՆ-ը Հնդկաստանին մեկ ամիս ժամանակ է տվել

ԱՄՆ-ը Հնդկաստանին մեկ ամիս ժամանակ է տվել Ռուսաստանի հետ առևտուրը դադարեցնելու համար։

Հնդկաստանը պետք է մինչև փետրվարի 27-ը բեռնաթափի նավթը ամերիկյան պատժամիջոցներից տուժած ռուսական տանկերից և մինչև մարտի 12-ը ավարտի նրանց հետ բոլոր ֆինանսական գործարքները։ Այս ժամկետները սահմանվել են ԱՄՆ ֆինանսների նախարարության արտաքին ակտիվների վերահսկողության գրասենյակի (OFAC) կողմից։ Համապատասխան պարզաբանումները փոխանցվել են Հնդկաստանի նավթի նախարարությանը, հայտնել է նրա ղեկավար Պանկաջ Ջայնը, փոխանցում է Reuters-ը։

Նա նշել է, որ Հնդկաստանը կշարունակի գնել ռուսական նավթը, բայց միայն բարելի դիմաց 60 դոլարից ցածր գնով, և եթե պատժամիջոցների տակ գտնվող ընկերություններն ու նավերը չներգրավվեն դրա վաճառքի և փոխադրման մեջ: