Միջազգային

Մարիա Զախարովայի անդրադարձը՝ Տուսկի հայտարարությանը

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Լեհաստանի վաչապետ Տուսկի հայտարարությանը։

«Օրբանի հասցեին Տուսկի սպառնալիքները ցույց են տալիս, թե ինչ արժե արևմտյան ժողովրդավարությունը»,- նշել է Մարիա Զախարովան։

Հիշեցնենք, որ Տուսկը ասել էր, որ եթե պատերազմի առանցքային պահին ​​Օրբանն արգելափակի ՌԴ նկատմամբ ԵՄ պատժամիջոցները, ապա կստացվի, որ Եվրոպայի անվտանգության և ապագայի համար այս մեծ խաղում նա խաղում է ոչ թե իրենց, այլ Պուտինի թիմում: