Միջազգային

Ուկրաինային ռազմական օգնությունը չի դադարեցվել․ Զելենսկի

Ուկրաինային ռազմական օգնությունը չի դադարեցվել․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին անդրադարձել է ԱՄՆ նոր վարչակազմի կողմից արտաքին օգնության՝ 90 օրով կասեցմանը։

«Ես կենտրոնացած եմ Ուկրաինային ռազմական օգնության վրա, և այն, փառք Աստծո, չի դադարեցվել։ Ուկրաինային ռազմական օգնությունը շարունակում է գալ, սակայն այլ ծրագրերի, մասնավորապես՝ հումանիտար ծրագրերի հետ կապված, առայժմ մանրամասներ չկան, բացի այն, որ դրանք 90 օրով կդադարեցվեն», ասել է նա։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական