Միջազգային

ՀԱՄԱՍ-ն այսօր ազատ կարձակի ևս չորս իսրայելցի պատանդների

Իսրայելն ակնկալում է, որ ՀԱՄԱՍ-ն այսօր ազատ կարձակի ևս չորս իսրայելցի պատանդների, գրում է Times of Israel-ը։

Խոսքը 4 կանանց մասին է՝ Լիրի Ալբագը, Կարինա Արիևը, Դանիելլա Գիլբոան և Նաամա Լևին։ Նրանք առևանգվել են 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Կիբուց Նահալ Օզում ՀԱՄԱՍ-ի հսկողության բազայի վրա հարձակման ժամանակ: Նրանցից բացի, երկիրը նաև հարցում է ուղարկել ՀԱՄԱՍ-ին` անհապաղ ազատ արձակել Ագամ Բերգերին՝ դիտորդական բազայում գերեվարված մեկ այլ զինվորի, ինչպես նաև քաղաքացիական անձ Արբել Յեհուդին:

 Իսրայելն իր հերթին պատրաստվում է պատանդներից յուրաքանչյուրի համար 50 պաղեստինցի բանտարկյալների հանձնել ՀԱՄԱՍ-ին։