Ան-24 մարդատար ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց Խաբարովսկի երկրամասի Այանո-Մայսկի շրջանում։ Միջադեպի հետեւանքով զոհեր և հրդեհներ չկան, ՌԻԱ Նովոստիին հայտնել է արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչը։
«Նելկան գյուղի օդանավակայանից թռիչքի ժամանակ Ան-24 մարդատար ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց»,- հայտնել է գործակալության աղբյուրը։
Նրա խոսքով՝ օդային միջադեպի հետևանքով հրդեհ չի բռնկվել, իսկ ըստ նախնական տեղեկությունների՝ զոհեր և վիրավորներ չկան, իսկ դեպքի հանգամանքները պարզվում են։