Բաքվում Իրանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։
Սեյիդ Ջաֆար Աղայի Մարիանին բողոքի նոտա է հղվել իրանական լրատվամիջոցներում կառավարական շրջանակներին մոտ կանգնած հակաադրբեջանական արշավի առնչությամբ, գրում է կայքը։
«Նման քայլերը վնասում են երկկողմ հարաբերություններին և պահանջում են անհապաղ կանխարգելում»,- ընդգծել են Ադրբեջանի ԱԳՆ-ում։