Միջազգային

Մենք շարունակելու ենք համագործակցել ԵՄ-ի հետ. Կոբախիձե

Մենք հավատարիմ ենք մնում Վրաստանի եվրաինտեգրման հետ կապված պարտավորություններին,- լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Ինչպես նշել է կառավարության ղեկավարը, չնայած հարաբերություններում առկա դժվարություններին, Վրաստանը շարունակում է համագործակցել Եվրամիության հետ։

«Չնայած հարաբերություններում առկա դժվարություններին, մենք շարունակելու ենք համագործակցել Եվրամիության հետ, և դրա ևս մեկ դրսևորումն այն է, որ մենք կատարում ենք մեր բոլոր պարտավորությունները, այդ թվում՝ համապատասխան փաստաթուղթը Եվրահանձնաժողովին ներկայացնելու մեր պարտավորություններից մեկը։ Սա տնտեսական բարեփոխումների ծրագիր է, այն ներառում է երեք տարի՝ այս ծրագիրը կազմված է 2025-2026-2027 թվականների համար, և խոսքը մակրոտնտեսական և հարկաբյուջետային խնդիրների մասին է։ Մենք ամեն ինչի վերաբերյալ մեր հստակ տեսլականը ներկայացրել ենք Եվրահանձնաժողովին։ Մենք, բնականաբար, հավատարիմ ենք մնում Վրաստանի եվրաինտեգրման հետ կապված պարտավորություններին»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։