Թրամփի վարչակազմն այս շաբաթ նոր բանակցություններ է սկսել Թուրքիայի հետ՝ հատուկ ուշադրություն դարձնելով երկկողմ և տարածաշրջանային հարցերին, այդ թվում՝ Հարավային Կովկասում խաղաղությանը, հաղորդում է ադրբեջանական TURAN գործակալությունը:
Ինչպես հաղորդել է TURAN-ի վաշինգտոնյան թղթակիցը, ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Սեդաթ Օնալն այսօր հանդիպում կունենա Լուի Բոնոյի հետ, ով նախկինում եղել է Բայդենի վարչակազմի կովկասյան բանակցությունների հարցերով խորհրդականը:
Այժմ Թրամփի վարչակազմը բարձրացրել է Բոնոյի պաշտոնը՝ դարձնելով Պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի ղեկավար։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նորանշանակ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց էր ունեցել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ և քննարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության հաստատման կարևորությունը: