Միջազգային

«Մենք շատ մեծ գերակայություն ունենք Չինաստանի նկատմամբ». Թրամփ

«Մենք շատ մեծ գերակայություն ունենք Չինաստանի նկատմամբ». Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կգերադասեր Չինաստանի նկատմամբ մաքսատուրքեր չսահմանել:

Թրամփն ասել է, որ կարող է գործարք կնքել Ամերիկայի խոշորագույն տնտեսական մրցակցի հետ, քանի որ «մենք ունենք այն, ինչ նրանց պետք է՝ ոսկու կաթսա»:

«Մենք ունենք մի մեծ գերակայություն Չինաստանի վրա՝ սակագները, բայց ես նախընտրում եմ չօգտագործել դրանք: Բայց դա հսկայական իշխանություն է Չինաստանի նկատմամբ», - ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում։

Հիշեցնենք, որ Թրամփը պաշտոնը ստանձնելուց հետո հայտարարել էր, որ մինչև փետրվարի 1-ը կարող են սահմանվել 10% մաքսատուրքեր ներմուծվող չինական ապրանքի վրա։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական