Միջազգային

Մենք պատրաստ ենք նորացնել ԱՄՆ-ի հետ մեր ռազմավարական գործընկերությունը. Կոբախիձե

Մենք ուրախ ենք, որ ընդհանուր արժեք ունենք նախագահի նոր վարչակազմի հետ: Շատ բան կախված կլինի նրանից, թե արդյոք նախագահ Թրամփի վարչակազմը կկարողանա ամբողջությամբ հաղթել «Deep State»-ն ԱՄՆ-ում,- հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Վարչապետի խոսքով՝ Վրաստանի իշխանությունը ցանկանում է մաքուր էջից թարմացնել ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերությունը։

«Մենք, իհարկե, շատ շահագրգռված ենք ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերականգնմամբ։ Ավելին, մենք հայտարարել ենք, որ ցանկանում ենք թարմացնել ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերությունը մաքուր էջից, և ավելին, մենք ցանկանում ենք դա անել կոնկրետ ճանապարհային քարտեզով, մոտավորապես նույն ճանապարհային քարտեզով, որը ստեղծվել է ԵՄ-Վրաստան հարաբերությունների համար, ինչպես օրինակ Ասոցացման օրակարգը: Մենք պատրաստ ենք նորացնել ԱՄՆ-ի հետ մեր ռազմավարական գործընկերությունը կոնկրետ ուղեցույցներով, կոնկրետ ցուցանիշներով։ Մենք ուրախ ենք, որ ընդհանուր արժեք ունենք նախագահի նոր վարչակազմի հետ: Շատ բան կախված կլինի նրանից, թե արդյոք նախագահ Թրամփի վարչակազմը կկարողանա լիովին հաղթել «Deep State»-ն ԱՄՆ-ում։ Մենք լավատես ենք և լիովին պատրաստ ենք վերսկսել վրաց-ամերիկյան հարաբերությունները»,- ասել է Վրաստանի վարչապետը։