Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի համաձայնագրի պայմաններով, որը ձեռք է բերվել նոյեմբերի 26-ին, Իսրայելի պաշտպանության բանակը պետք է դուրս բերեր իր զորքերը 60 օրվա ընթացքում՝ մինչև հունվարի 26-ը։ Նախօրեին, ինչպես գրում է The Times of Israel-ը, Իսրայելը ԱՄՆ-ից խնդրել է 30 օր հետաձգել որոշումը։
Իսրայելի պաշտպանության բանակի դուրսբերումը հետաձգվում է լիբանանյան բանակի դանդաղ տեմպերի պատճառով, որը բուֆերային գոտում պետք է փոխարինի իսրայելական զորքերին: