Միջազգային

Մենք նախկինի պես Հայաստանին դաշնակից ենք համարում. ՀԱՊԿ

Մենք նախկինի պես Հայաստանին դաշնակից ենք համարում. ՀԱՊԿ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ), չնայած Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության հայտարարությանը, նախկինի պես հանրապետությունը համարում է իր դաշնակիցը: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել Է կազմակերպության աղբյուրը։

«Այո, կազմակերպության քարտուղարությունը տեղյակ է Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության հայտարարության մասին։ Սակայն մենք նախկինի պես դեռ Հայաստանին դաշնակից ենք համարում և շարունակում ենք համագործակցել Երևանի հետ աշխատանքային ռեժիմով», - նշել Է գործակալության զրուցակիցը։

Ավելի վաղ Հայաստանի ԱՀԾ-ն իր զեկույցում քիչ հավանական էր համարել, որ 2025 թվականին կվերանան ՀԱՊԿ-ի աշխատանքներին Երևանի մասնակցության սառեցման հիմքերը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական