Միջազգային

Պուտինը Տիգրան Քեոսայանին շնորհել է վաստակավոր արտիստի պատվավոր կոչում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռեժիսոր և պրոդյուսեր Տիգրան Քեոսայանին շնորհել է Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստի կոչում։ Համապատասխան հրամանագիրը տեղադրված է իրավական ակտերի պաշտոնական հրապարակման կայքում։

2024 թվականի ապրիլի 12-ին ՌԴ նախագահը Քեոսայանին շնորհել էր Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչում։