Ավելի քան 5000 ռուս փախստական մնացել է Մեքսիկայի և ԱՄՆ-ի սահմանին գտնվող փախստականների տարերային ճամբարում․ հայտնում է Mash տելեգրամյան ալիքը։ Սա եղել է Թրամփի կողմից հեշտացված մուտքի մասին հրամանագրի չեղարկումից հետո:
Ամերիկա հասնելու համար այնտեղ սպասում է ԱՊՀ երկրների մոտ 26 հազար քաղաքացի։ Եվս նույնքան սպասում են Նահանգների տարածքում գտնվող արտաքսման բանտերում։
Դոնալդ Թրամփը, չեղարկելով Ջո Բայդենի բազմաթիվ հրամանագրերը, փակել է մուտքի հնարավորություններն ու ԱՄՆ-ի մաքսային ծառայության հավելվածը, որի միջոցով հնարավոր էր պահանջել ապաստան։
Այս պահին միակ հնարավորությունն ԱՄՆ հասնելու՝ անցնել Լատինական Ամերիկայի երկրների հետ սահմանը՝ վտանգելով կյանքը։
Առանձին խնդիրներ են ունենում նրանք, ովքեր նախկինում հաջողացրել էին անցնել սահմանը՝ Բայդենի հրամանագրի շրջանակում։ Այժմ նրանց սպառնում է արտաքսում։