Միջազգային

Ռուբիոն և Ֆիդանը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման կարևորությունը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ։ Այս մասին ասվում է պետդեպարտամենտի տարածած հաղորդագրության մեջ։

Պետքարտուղարն ու արտգործնախարարը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության հաստատման կարևորությունը:

Վերահաստատվել է նաև ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների կարևորությունը, Թուրքիայի՝ որպես ՆԱՏՕ-ի առանցքային դաշնակցի դերը և տարածաշրջանում ընդհանուր շահերը:

Պետքարտուղար Ռուբիոն ընդգծել է Սիրիայում համապարփակ անցումային շրջանի անհրաժեշտությունը, որը երաշխավորում է, որ նոր կառավարությունը թույլ չի տա Սիրիային դառնալ միջազգային ահաբեկչության աղբյուր և օտարերկրյա չարագործներին կզրկի Սիրիայում անցումային շրջանը սեփական նպատակների համար օգտագործելու հնարավորությունից: