ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայությունների աշխատակիցները ձերբակալել են 538 մարդու, 373-ին՝ կալանավորել․ ասվում է գործակալության հաղորդագրության մեջ:
Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարոլին Լիվիտը ձերբակալվածներին անվանել է «անօրինական ներգաղթյալներ», հավելելով, որ նրանց թվում են Վենեսուելայի բանդայի չորս անդամներ, անչափահասների դեմ սեռական հանցագործությունների համար դատապարտված անձինք և ահաբեկչության մեջ կասկածվողը:
«Խոստումները տրված են ։ Խոստումները կատարվել են»,– ասել է նա։