«Իրադրությունն աշխարհում այս տարի անկայուն կլինի»․ կանխատեսել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության պետ Սերգեյ Նարիշկինը:
«Արդեն այսօր հասկանալի է, որ 2025-ը հանգիստ չի լինելու։ Շատ բան կախված է նրանից, թե որքանով տարածաշրջանային և գլոբալ խաղացողներին կհերիքի ողջախոհությունը և տոկունությունը», - ասել է նա։
Նրա խոսքով՝ այժմ միաբևեռ աշխարհակարգից անցում է կատարվում դեպի «նոր, արդար աշխարհակարգ»․ «Եվ այդ գործընթացն, իհարկե, ունի իր ռիսկերը և շատ բարդ է»․ հավելել է Նարիշկինը․ «Ինչ վերաբերում է բազմաբևեռ աշխարհի ապագային, այն պետք է ներառի և Միացյալ Նահանգները, և եվրոպական երկրները, բայց պայմանով, որ նրանք հավասար իրավունքներ ունենան մյուսների հետ»: