Պուտինը կարծում է, որ պատերազմի հիմնական նպատակներն արդեն իսկ ձեռք են բերվել։ Նա հիասթափված է Ռուսաստանի տնտեսական դժվարություններից և կշտամբում է բարձրաստիճան պաշտոնյաներին․ Reuters-ին հայտնել են աղբյուրները:
Գործակալության աղբյուրի համաձայն՝ պատերազմի հիմնական նպատակներն են Ռուսաստանի Ղրիմի հետ կապող տարածքների վերահսկողությունը և Ուկրաինայի զինված ուժերի թուլացումը։
Reuters-ի հինգ աղբյուրներ ասում են, որ Պուտինին ավելի ու ավելի է անհանգստացնում Ռուսաստանում պատերազմի ժամանակաշրջանի տնտեսական անհավասարակշռությունը: Դրա համար նա իբր կշտամբել է բարձրաստիճան պաշտոնյաներին։