Միջազգային

«Միրզոյանի և Լավրովի զրույցն անկեղծ էր․ այն տևեց մոտ երեք ժամ». Զախարովա

Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովն անկեղծ զրույց են ունեցել․ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Զրույցն անկեղծ էր, բայց ամեն ինչ չէ, որ տեսախցիկների առաջ է եղել, շատ բան փակ դռների ետևում էր․ այն տևեց մոտ երեք ժամ։ Զրույցն անկեղծ է եղել բազմաթիվ կետերի շուրջ, որոնք կողմերի համար ակտուալություն են ներկայացնում», - ասել է նա։