Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բացատրել է, թե քանի խաղաղապահ է պետք Ուկրաինային և ինչից է դա կախված: Այս մասին նա հայտնել Է Bloomberg-ին տված հարցազրույցում:
«Ես չասացի, որ մեզ 200 հազար է պետք։ Լրագրողը հարցրեց 200 հազարի մասին, ես ասացի՝ դա կարող է լինել ավելին, կարող է լինել ավելի քիչ։ Ինչից է դա կախված: Ես նորից կհիշեմ, թե ինչ բանակ պետք է լինի Ուկրաինայում, եթե մենք ՆԱՏՕ-ում չենք։ Որովհետև եթե չկա անվտանգության այլ միություն Ուկրաինայի համար, և եթե մենք խոսենք միլիոնանոց բանակի մասին, որը կարող է կանգնեցնել Պուտինի զորքը, և եթե մենք ասենք, որ նման բանակ պահելու հնարավորություն չկա, իսկ Եվրոպան և ԱՄՆ-ն ասեն՝ եկեք նվազեցնենք, ապա եթե մենք այն նվազեցնենք 200, 300, 500 հազարով, դրա փոխարեն այլ զորքեր են պետք։ Այն քանակով, որով մենք նվազեցրել ենք», – պարզաբանել Է նախագահը։