Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը խոստացել է հաշվի չառնել Կրեմլի դիրքորոշումը Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ չի ցանկանում Ուկրաինայի անդամակցությունը պաշտպանական դաշինքին կախվածության մեջ դնել Մոսկվայի դիրքորոշումից։
«Մենք պետք է հստակ ասենք, որ Վլադիմիր Պուտինը վետո չունի և չի կարող ազդել ապագայում ՆԱՏՕ-ի անդամ դառնալու վրա», - ասել է Ռյուտեն Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում:
Միևնույն ժամանակ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Ուկրաինային. նրա խոսքով, չափազանց կարևոր է, որ Ռուսաստանը չհաղթի պատերազմում։
«Մենք իսկապես պետք է մեծացնենք մեր հանձնառությունը Ուկրաինայի հանդեպ, ոչ թե հետ քաշենք: Առաջնագիծը սխալ ուղղությամբ է շարժվում»,- ասել է Ռյուտեն: