Միջազգային

Միասեռականների զանգվածային ամուսնություն Թաիլանդում

Թաիլանդում ուժի մեջ է մտել միասեռ ամուսնությունների օրինականացման մասին օրենքը։ Ավելի քան 200 զույգ հավաքվել է Բանգկոկում կայացած միջոցառմանը՝ պաշտոնապես ամուսնական դաշինք կնքելու համար: Ամուսնացողների համար ծիածանի գույներով գորգ են բացել ։

Բացի Թաիլանդից, ամբողջ Ասիայում միայն Նեպալն ու Թայվանն են ճանաչում նույնասեռ միությունները։

«Ամուսնությունների հավասարության մասին այս օրենքը նշանավորում է թաիլանդական հասարակության ավելի լայն իրազեկվածության սկիզբը գենդերային բազմազանության մասին, և յուրաքանչյուր մարդու ընդունումը՝ անկախ սեռական կողմնորոշումից, ռասայից կամ կրոնից, մեր հաստատումն է այն բանի, որ հավասար իրավունքների արժանի են բոլորը»,- ասել է երկրի վարչապետ Պետհոնգտան Չիննավատը: Նրա հաղորդագրության ձայնագրությունը հնչել է Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում՝ զանգվածային ամուսնության ժամանակ։