Ինչպես հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ պաշտոնյաներին, Թրամփի վարչակազմը հանձնարարել է Պենտագոնին պատրաստ լինել սահմանին մինչև 10 հազարանոց խմբավորում տեղակայել: Ընդ որում, նշվում է, որ զինվորականները դեմ են այդ որոշմանը։
Սահմանին արդեն ավելի քան 2000 զինծառայող կա, որոնք օգնում են ԱՄՆ մաքսային և սահմանային ծառայություններին:
ԱՄՆ-ի միգրացիոն և մաքսային ծառայություններն ամբողջ երկրում սկսել են ձերբակալել անօրինական միգրանտներին՝ նրանց արտաքսելու համար:
Սպիտակ տան կայքում հայտնվել է ԱՄՆ հարավային սահմանի փակման մասին տեղեկագիրը։
Տարածվող տեսանյութերից երևում է, որ հարյուրավոր միգրանտներ հեկեկում են մեքսիկա-ամերիկյան սահմանին, քանի որ նրանց այլևս թույլ չեն տալիս մուտք գործել ԱՄՆ։