«ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ի հետ իրավահավասար երկխոսության, Մոսկվան սպասում է Վաշինգտոնից ազդակների, սակայն դրանք դեռ չեն ստացվել»․ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Չորեքշաբթի Թրամփը հայտարարել էր, որ չի ցանկանում վնասել Ռուսաստանին և կոչ էր արել ավարտել հատուկ ռազմական գործողությունն Ուկրաինայում՝ սպառնալով հակառակ դեպքում նոր պատժամիջոցներ և մաքսատուրքեր սահմանել ռուսական ամբողջ արտահանման համար:
«Մենք շատ ուշադիր հետևում ենք, իհարկե, բոլոր հայտարարություններին, արձանագրում ենք բոլոր նրբությունները։ Մենք պատրաստ ենք երկխոսության, այդ մասին նախագահ Պուտինը բազմիցս ասել է։ Այս երկխոսությունը տեղի է ունեցել երկու նախագահների միջև, կրկին՝ Թրամփի առաջին նախագահության օրոք, և սպասում ենք ազդանշանների, որոնք դեռ չեն ստացվել», - ասել Է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով հարցին, թե ինչպես են Կրեմլում գնահատում Թրամփի նոր հայտարարությունները Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների քաղաքականության վերաբերյալ: