«Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները կարող են բարելավվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերադառնալուց հետո, քանի որ նա և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանում են ավանդական արժեքները»․ կարծում է Ալեքսանդր Դուգինը:
«Հարաբերությունները, ինձ թվում է, բարելավվելու հնարավորություն ունեն։ Քանի որ մեր երկրները՝ Ռուսաստանն ու ԱՄՆ- ն, այժմ ղեկավարվում են ավանդական արժեքների կողմնակից երկու պահպանողականների կողմից», - ասել է նա։