Միջազգային

Թրամփի անդմինիստրացիան Հարավային Կովկասի համար «ոչ մի լավ բան» չի բերի. Զախարովա

Թրամփի անդմինիստրացիան Հարավային Կովկասի համար «ոչ մի լավ բան» չի բերի. Զախարովա

Մարիա Զախարովան, անդրադառնալով լրագրողի այն հարցին, թե ինչ փոփոխություններ կարող է բերել Թրամփի անդմինիստրացիան Հարավային Կովկասի տարածաշրջանի համար, ասել է՝ «ոչ մի լավ բան»։

«ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջամտությունը տարածաշրջանի գործերին ոչ մի լավ բանի չեն հանգեցրել»,- ասել է Զախարովան։

«Մենք պատրաստ ենք աջակցել հավասարակշռված խաղաղության պայմանագրի մշակմանը, տրանսպորտային և տնտեսական կապերի վերականգնմանը, սահմանների դելիմիտացիային և դեմարկացիային, քաղաքացիական հասարակության գծով շփումների զարգացմանը՝ կայուն խաղաղության և բարեկեցության հասնելու նպատակով», - ասել Է Զախարովան:

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է, որ Բաքվի և Երևանի հաշտեցման և կայուն, ամուր, կայուն խաղաղության իրական ճանապարհային քարտեզն արտացոլված է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների համալիրում, որոնք կնքվել են 2020-2022 թվականներին:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական