ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաման է ստորագրել, որով հութիների «Ansar Allah» շարժումը կրկին ճանաչվել է որպես արտաքին ահաբեկչական կազմակերպություն․ հայտնում են Սպիտակ տնից։
Նախագահ Թրամփը 2021 թվականի հունվարին հութիներին ներառել էր ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում, սակայն Ջո Բայդենի վարչակազմը, պաշտոնը ստանձնելուց մեկ ամիս անց, չեղարկել էր այդ կարգավիճակը։
Վերանայումից հետո նախագահը հանձնարարելու է USAID-ին դադարեցնել համագործակցությունը այն կազմակերպությունների հետ, որոնք ֆինանսական աջակցություն են ցուցաբերել հութիներին կամ խոչընդոտել են միջազգային ջանքերին, որոնք նպատակ ունեն պայքարելու հութիների ահաբեկչական գործունեության և բռնությունների դեմ։