Միջազգային

Արեգակի վրա տեղի է ունեցել «սև արտանետում»

Արեգակի վրա «սև արտանետում» է տեղի ունեցել, ասվում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արևային աստղագիտության լաբորատորիայի կայքում:

«Շատ հազվագյուտ, գեղեցիկ և նույնիսկ մի փոքր վախեցնող երևույթ է: Տեսանելի սկավառակի հենց կենտրոնում ձևավորվել է հստակ սև գույնի ուրվականային կառուցվածք, այնուհետև մասամբ ցրվել տիեզերք»,- ասվում է հրապարակման մեջ։

Ինչպես նշվում է կայքում, նման գույները սովորաբար արտադրվում են չեզոք ջրածնի կողմից: Գիտնականները ենթադրել են, որ մեծ քանակությամբ չեզոք ջրածին պարունակող սառը գագաթը դուրս է մղվել բռնկումից և ցրվել արևային պսակով մեկ: Պլազմայի սև ամպը դիտարկվել է երեք ժամ, իսկ հետո նյութն ամբողջությամբ քայքայվել և անհետացել է։