ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը խոստացել է աղոթել ԱՄՆ-ի բարգավաճման համար առաջիկա չորս տարիների ընթացքում իր իրավահաջորդ Դոնալդ Թրամփին ուղղված նամակում, ուղերձը հրապարակել է Fox News հեռուստաալիքը։
Նամակի տեքստում Բայդենը Թրամփին և նրա ընտանիքին մաղթում է «ամենայն բարիք առաջիկա չորս տարիներին»։
«Ամերիկացի ժողովուրդը ամբողջ աշխարհով մեկ նայում են այս շենքին՝ (Սպիտակ տանը - խմբ.) նրա կայունության պատմության անխուսափելի փոթորիկների ժամանակ: Ես աղոթում եմ, որ հաջորդ չորս տարիներին լինի բարգավաճում և խաղաղություն։ Թող Աստված օրհնի և առաջնորդի ձեզ, ինչպես որ օրհնել և առաջնորդել է մեր երկիրը նրա հիմնադրման օրվանից»,- գրել է Բայդենը։
Թրամփը Բայդենի նամակն անվանել է «մի փոքր ոգեշնչող»։ «Ես մտածեցի, որ դա լավ է, ես պետք է թույլ տամ, որ մարդիկ դա տեսնեն»,- ասել է ԱՄՆ-ի նախագահը: