Միջազգային

Մակրոնը և Շոլցը կգործեն հանուն «ուժեղ» Եվրոպայի

Մակրոնը և Շոլցը կգործեն հանուն «ուժեղ» Եվրոպայի

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ժամանել է Ֆրանսիա և Ելիսեյան պալատում հանդիպում ունեցել նախագահ Էմանուել Մակրոնի հետ։

Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդները համաձայն են, որ երկու երկրները պետք է գործեն հանուն «ուժեղ» Եվրոպայի: Այս մասին հանդիպումից հետո հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից պաշտոնն ստանձնելուց երկու օր անց Ելիսեյան պալատում Մակրոնի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ Շոլցն ասել է, որ ԱՄՆ նոր առաջնորդը «մարտահրավեր է դառնալու, և շատ բան արդեն պարզ է»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական