Խաբարովսկի երկրամասում ռուս-չինական սահմանին գտնվող Պոկրովկա անցակետի տեսուչներն ուղևորատար ավտոբուսում վայրի այծքաղի 754 եղջյուր են հայտնաբերել։ Դրանց արժեքը գնահատվում է 7 միլիոն ռուբլի․ հայտնում է դաշնային մաքսային ծառայությունը:
Վարորդը հայտարարել է, որ ապրանքն իրեն չի պատկանում և ավտոբուսում այծքաղի եղջյուրներով թաքցված արկղերը չի ճանաչում։
Փորձաքննությունը հաստատել է, որ տվյալ ապրանքի արտահանումը Ռուսաստանից թույլատրվում է միայն տեսչության տված փաստաթղթի առկայության դեպքում։
Հարուցվել է քրեական գործ առանձնապես արժեքավոր վայրի կենդանիների մասերը մաքսանենգ ճանապարհով արտահանելու հոդվածով։ Պատիժը նախատեսում է ազատազրկում մինչև հինգ տարի ժամկետով և տուգանք մինչև 1 միլիոն ռուբլի: