Միջազգային

Թրամփը ԵՄ-ին և Չինաստանին սպառնում է նոր մաքսատուրքերով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի հայտարարեց, որ պատրաստվում է մաքսատուրքեր սահմանել Եվրոպական Միության վրա և քննարկում է Չինաստանի ներմուծումների վրա 10% տուրք սահմանել, քանի որ ֆենտանիլը Չինաստանից ԱՄՆ է ուղարկվում Մեքսիկայի և Կանադայի միջոցով․ հայտնում է Reuters–ը:

Նա այս մասին հայտնել է Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում, մեկ օր անց այն բանից հետո, երբ ստանձնեց նախագահի պաշտոնը։

Տրամփը նշել է, որ ԵՄ-ն և այլ երկրներ նույնպես ունեն անհանգստացնող առևտրային ավելցուկներ ԱՄՆ-ի հետ։

«Եվրոպական Միությունը շատ, շատ վատ է մեզ համար», - ասել է նա,– «Այդ իսկ պատճառով նրանք կհայտնվեն մաքսատուրքերի տակ։ Դա միակ ճանապարհն է... որպեսզի արդարություն ստանաք»։